Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականցնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները, որոնք սակայն սահմանափակումների պատճառով չեն կարողանում։
Քաղաքացիները նշում են, որ դիմել են թե՛ ՀՀ ԱԳՆ-ին, թե՛ դեսպանատուն, թե՛ կառավարություն։
«Դիմել ենք դեսպանություն, ասում են՝ մեր գործը չի, դիմեք ձեր կառավարությանը, կառավարությունից ասում են՝ մենք մեղավոր չենք, դիմեք ՌԴ դեսպանություն, ո՞ւր գնանք, կամ հետաձգում են՝ սպասեք ամսի 15-ին, 1-ին, 15-ին, 1-ին, ինչքա՞ն սպասենք։ Թող մի պաշտոնյա իջնի, ասի բանակցում ենք՝ ամիս 3-ին, 8-ին պարզ կլինի, թե ինչ է լինելու, կամ պարզ չի լինելու, պարզ չի լինելու կոնկրետ այսքան ժամանակ։ Կոնկրետ ժամկետներ ենք ուզում։ Մանկավարժ եմ, ո՞վ ինձ երկու ամիս աշխատանք կտա։ Բա ինչպե՞ս աշխատեմ։ Ամուսինս աշխատում է, գումար է ուղարկում, բայց մենակ ինչքա՞ն կարող է, չի հասցնում»,- ասաց բողոքող կինը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը