02 09 2020

Ցուցարարները սպառնում են ու սադրում. «Լիդիան Արմենիա»



«Լիդիան Արմենիան» շարունակում է մտահոգ լինել համայնքի անվտանգությամբ ու Ոստիկանության անհամարժեք գործողություններով։  Այս մասին հայտարարություն է տարածել  «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

«Մինչ համայնքի բնակիչներն աշխատում են Ամուլսարի տարածքում, արդեն երկու տարի «համայնքի» անունից հանդես եկող «խաղաղ» ցուցարարը  երեկ մի քանի օրինազանցների ուղեկցությամբ քարեր է շպրտել «Լիդիանի» աշխատակիցների ուղղությամբ` փորձելով ներխուժել տարածք։ Նախորդ օրը նույն անձն արյունահեղության սպառնալիքներ է հնչեցրել։

Ստիպված ենք դարձյալ կոչ անել Ոստիկանությանը համարժեք միջոցներ ձեռնարկել Ամուլսարի շրջակա համայնքներում օրենքը վերականգնելու և համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Միաժամանակ վերահաստատում ենք, որ օրենքից դուրս որևէ «բանակցություն» «Լիդիանը» չի վարելու։

Հանրության դատին ենք թողնում երկու տարի մամուլի էջերում «համայնքի խոսնակի» դերը ստանձնած անձի վարքագիծը։ Ոստիկանությունից պահանջում ենք քայլեր ձեռնարկել իրական համայնքի անվտանգությունն ապահովելու համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ