ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արտերկրի բուհեր ընդունված մեր բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր դիմել էի վարչապետին եւ այսօր ստացել եմ ԿԳՄՍ նախարարի պատասխանը։
Չգիտեմ որքանո՞վ պատասխանը օգտակար կլինի եւ կլուծի ուսանողների խնդիրը, այդուհանդերձ, տեղադրում եմ կառավարության պատասխանը, որպեսզի արտերկրի բուհեր ընդունված եւ ինձ դիմած ուսանողները լինեն իրազեկ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը