02 09 2020

Հստակ ժամկետներ չկան, թե երբ կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ․ Աննա Նաղդալյան



Բացի ՌԴ քաղաքացիներից, Ռուսաստան կարող են մեկնել նաև ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրությամբ սահմանված առանձին կատեգորիաներում ներառված աձինք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին։ 

«Համաձայն ՌԴ կառավարության կարգադրության՝ ՌԴ քաղաքացիներից բացի Ռուսաստան կարող են մեկնել նաև ՌԴ քաղաքացիների ընտանիքի ադամաները, խնամակալները և հոգաբարձուները՝ անձը հաստատող վավեր փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող քաղաքացիները՝ անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև՝ ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- ասաց Աննա Նաղդալյանը։ 


Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ