Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը