26 08 2020

Արայիկ Հարությունյանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է լիբանանահայության խնդիրները



ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

«Քննարկել ենք լիբանանահայության խնդիրները: Նորից ընդգծել եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի համայնքը պահպանվի: Սակայն մեր այն հայրենակիցները, ովքեր որոշել են տեղափոխվել այլ երկիր, գերդասելի տարբերակը պետք է լինի վերադարձը հայրենիք:

Ուրախ եմ, որ նման 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում: Համապատասխան բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են»,- գրել է ԱՀ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ