26 08 2020

Մարտի մեկի գործով ևս մեկ դատախազ պաշտոն ստացավ

Մարտի մեկի գործով ևս մեկ դատախազ պաշտոն ստացավ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,  արդարադատության առաջին դասի  խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մարտի մեկի գործով մյուս մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ