Այսօր Հայաստանում բոլոր օղակներում մենք ունենք ներդրված ագենտներ, որոնք լծված են երկիրը կործանելու գործին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: «Նրանք պետք է մեր հասարակությանը հասցնեն բարոյամաշված, բարոյալքված, աղքատ ու ծանր վիճակի։ Մեզ տանում են կազմաքանդման, ինչի դեմ պետք է րոպե առաջ կազմակերպվել ու պահանջել Կառավարության հրաժարականը։ Մեզ այդ պահանջը հնչեցնելուն խանգարում են այն արհեստական թվերը, որոնք հնչեցվում են՝ կապված կորոնավիրուսային հիվանդության հետ։ Սա կեղծ օրակարգ է, սրանով փորձում են կասեցնել Կառավարության լուծարումը։ Այս ժամանակահատվածում ընդունված օրենքները չեղարկվելու են»,- ասաց Շահինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը