19 08 2020

Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքն առանց դիմակի

Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքն առանց դիմակի

ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։

Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։  Գրադարանների համար մասնավորապես սահմանվել է․

  • Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր,
  • Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։ Թանգարանների համար մասնավորապես սահմանվել է․
  • Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,
  • Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,
  • Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։  Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար մասնավորապես սահմանվել է․
  • Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
  • Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։  Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է․
  • Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,
  • Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,
  • Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։

Մանրամասները՝ կից հղմամբ։ https://www.gov.am/files/docs/4301.pdf

Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ եւ ծավալով։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված կանոնն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ