Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:
«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,- ասված է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարսգյանի՝ օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը