Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բարի լույս բոլորին, բացի մարդկային կյանքերի վրա թքած ունեցող պաշտոնյաներից:
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ նման մարդիկ տեղ չունեն առողջապահության մեջ, անկախ թե ում սրտի, թոքի կամ այլ օրգանի նախարարներն են: Չի կարող բուժաշխատողը և առհասարակ սովորական մարդը թքած ունենալ այլ մարդու կյանքի վրա: Այդ կյանքերի համար, որոնց վրա ոմանք թքած ունեն, ամեն օր պայքարում է բժիշկը...
Այսպիսի անձանց հետ որևէ կերպ փոխկապակցված լինելը, ընհանուր նկար ունենալը, սրճելը, թիմակից և գաղափարակից լինելը պետք է դառնա ամոթ... Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց:
Բան չմնաց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը