Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
«Երեւան - Դոնի Ռոստով NGT B735 չվերթի մեկնումը՝ 14․08․ 20թ․, տեղական ժամանակով 10:00-ին։
Թռիչքի թույլտվություն կունենան ամբողջ Ռուսաստանի բնակիչները: Օդանավում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայության գրանցման հիման վրա»,- նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը