Ընդհանուր առմամբ Ծառայությունում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան հարուցված քրեական գործեր:
Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմված տեղեկանքների հիման վրա, մի շարք դեպքերում, իրավապահ մարմինների քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պատճառված վնասի չափով գումարը:
Մեկ դեպքում՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 1.2 մլրդ դրամ, որպես լրացուցիչ շահաբաժին, փոխանցել ՀՀ պետական բյուջե, ինչը 2020 թվականի մայիսի 5-ին կատարվել է:
Ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ոստիկանությունում արձանագրված խտրական գնման գործընթացների բացառմամբ, մրցակցային իրավահարաբերությունների ապահովմամբ ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
Ամփոփվում են ուսումնասիրությունները «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում:
Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունները, ինչպես նաև մի շարք մշտադիտարկումներ:
Ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն իրականացվել են ռիսկերի վեր հանման և գնահատման, ՀՀ վարչապետի հանձնարարականների, քաղաքացիների դիմում-բողոքների և մամուլի հրապարակումների հիման վրա:
Մշտադիտարկվում է համավարակի դեմ տարվող աշխատանքներում ներգրավված բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները (վարակակիրների հայտնաբերում, մեկուսացում, ինքնամեկուսացում, թեստավորում, հոսպիտալացում, իրազեկում, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժում, պարետի որոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն):
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունում մուտքագրվել են 270 քաղաքացիների դիմում-բողոքներ։ Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։
Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։
Էլեկտրոնային եղանակով ստացվել են թվով 30 տեղեկատվական հարցումներ (4-ը՝ քաղաքացու կողմից, 4-ը՝ հասարակական կազմակերպությունից, 20-ը՝ լրագրողից, 1-ական պետական և մասնավոր կազմակերպությունից, 1-ը՝ փաստաբանի կողմից), ինչպես նաև ստացվել են 34 բանավոր հարցումներ լրատվամիջոցների կողմից։
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերի համաձայն պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման իրավասու մարմիններին հասցեագրվել են թվով 89 դիմումներ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն: Պատրաստվել է 102 հանձնարարական։
Կատարվել է 95 քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:
Պաշտոնապես գործող տեղեկատու հեռախոսահամարի միջոցով 265 քաղաքացիների տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։
Կատարված աշխատանքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը