10 08 2020

Սևրի պայմանագիրը ստորագրողները հակաերիտթուրքեր էին. Ռուբեն Սաֆրաստյան



Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է մեր ժողովրդի պատմության հետ, և այս առումով պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ: «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովի ընթացքում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, պայմանագրի շուրջ թուրքական երկու մոտեցում է եղել, և այն մոտեցումը, որը հաղթել է, կեղծել է պատմությունը. ոչ միայն հարևան ժողովուրդների, այլ նաև Թուրքիայի պատմությունը կեղծվել է. «Եվ բոլոր այն թուրք գործիչները, որոնք առնչություն ունեին Սևրի պայմանագրի ստորագրման հետ՝ որպես Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ, որակվեցին որպես դավաճաններ և դատապարտվեցին։ Տասնյակ մարդիկ, թուրքական վերնախավի ներկայացուցիչներ մահապատժի ենթարկվեցին։ Ըստ էության, Սուլթանական կառավարությունն ու նրա շուրջ համախմբված մի շարք գործիչներ ոչ թե դավաճան էին, այլ փորձում էին երկընտրանքային ճանապարհ գտնել, փորձում էին նոր աշխարհում նորովի վերաիմաստավորել Թուրքիայի տեղն ու դերը։ Նրանք ցանկանում էին ստեղծել պետություն, որն իր սահմանների մեջ կներփակվի, և հարևան պետությունների հետ պետք է ունենանա նորմալ հարաբերություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ