06 08 2020

Վրաստանի կառավարությունը ևս 4 ամիս կվճարի քաղաքացիների կոմունալ վարձերը

Վրաստանի կառավարությունը ևս 4 ամիս կվճարի քաղաքացիների կոմունալ վարձերը

Վրաստանի կառավարությունը ևս 4 ամիս կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է apsny.ge պորտալը:  

«Քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը: Դա կլինի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը: Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից»,-հայտարարել է Գախարիան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ