06 08 2020

Հ1-ի լուրերի գլխավոր խմբագրի համար զվարճալի է Բեյրութի պայթյունը

Հ1-ի լուրերի գլխավոր խմբագրի համար զվարճալի է Բեյրութի պայթյունը

Politik.am-ը գրում է.

Հ1-ի հաղորդավար, լուրերի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Սարդարյանը, օրերս անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ահասարսուռ պայթյունին, որը համարվում է մարդկության պատմության մեջ ոչ միջուկային ամենից հուժկու եւ սարսափելի պայթյուններից մեկը, գրել է, որ «Բեյրութում ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայթեցնել Ձյունիկի շենքը»։

Մոտ 140 մարդկային զոհի, 5000-ից ավելի տուժածների պատճառ դարձած պայթյունի մասին նման կատակային տոնով գրառում անելիս պետք է լինես անհուսալի ցինիկ։

Լուրջ մարդը, այն էլ պետական կենտրոնական հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիրը իրեն նման բան թույլ չի տա։ Խոսքը մարդկության ամենից ողբերգական դեպքերից մեկի մասին է, մեր բարեկամ երկրին պատահած ողբերգության։

Լևոն Սարդարյանը այս իշխանության իրական դեմքն է։ Նրանք դեռ չեն գիտակցում, որ պետական պաշտոններ են զբաղեցնում, նրանք իրենց նախկին ֆեյսբուքյան ստատուսչի կարգավիճակից դուրս չեն եկել։ ՈՒ այստեղ  մտածելու առիթ ունեն այն մարդիկ, ովքեր նրանց նշանակել են այդ պաշտոններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ