Ամուլսարից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին և վերադարձան պահակակետ:
Հանքի շահագործման դեմ ակցիան այսօր ավարտվեց, կվերսկսվի օգոստոսի 6-ին։
Ավելի վաղ ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել էր, որ Ամուլսարի շուրջ ընթացող իրադարձություններին անդրադարձել են միայն 2-3 պատգամավորներ, բայց միայն խոսել են Ոստիկանության կատարած գործողությունների, բռնի ուժի, բերման ենթարկված քաղաքացիների մասին՝ չանդրադառնալով բուն խնդրին:
Նա նշեց, որ այս դեպքում կառավարությունը՝ ի դեմս ՇՄՆ-ի, միայն մեկ գործողություն կարող է կատարել՝ ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փաստաթուղթը: Նա նշեց, թե այս ամիսների ընթացքում քաղաքացիներն իրենց ստորագրություններով արտահայտել են իրենց դիրքորոշումը, իսկ Կառավարությունը՝ ի դեմս Վայոց Ձորի մարզպետարանի և մարզպետի, շարունակում է մարզի 5-ից ավելի համայնքներում իրականացված ստորագրահավաքի արդյունքները վիճարկել դատարաններում, սակայն հաջողության չի հասնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը