05 08 2020

Այս աբսուրդին նույնիսկ զավեշտալի է անդրադառնալ․ «Լիդիան»-ի հայտարարությունը

Այս աբսուրդին նույնիսկ զավեշտալի է անդրադառնալ․ «Լիդիան»-ի հայտարարությունը

«Լիդիան» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Օրենքի և տրամաբանության տեսանկյունից

 
Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնողների խմբավորումը երեկ քաշքշուկ սադրելու համար առիթ էր սարքել «Լիդիանի»՝ օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում ապօրինի գտնվող տնակների հեռացումը և «Լիդիանի» տնակների տեղադրումը։ Այս արիթով հարկ ենք համարում վերահաստատել։
 
Զավեշտը՝
 
Երկու տարի շարունակ մի խումբ անձինք ապօրինաբար ներխուժել են «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածք, ընկերությանը պատկանող տարածքում տեղադրել են իրենց վագոն-տնակները՝ փակելով օրինական բոլոր թույլտվություններն ունեցող խոշոր ներդրողի մուտքը սեփական տարածք։ Երկու տարի այս տնակները շարունակել են ապօրինի գտնվել ճամփեզրին` «Լիդիանի» տարածքում, և ոչ ոք չի անհանգստացել ո'չ ապօրինությամբ, ո'չ այդ տնակների տեղադիրքով։ Հիմա, երբ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի տեղադրված  տնակները և նույն տեղադիրքում՝ ընկերությանը պատկանող տարածքում տեղադրել է շինարարական տնակներ, ապօրինություն իրականացնողները մեջբերում են ինչ-որ օրենք, որն իբր արգելում է ճամփեզրին տնակներ դնել: Փաստորեն երկու տարի այս մարդիկ չէին նկատում, որ իրենց՝ ապօրինի տեղադրված տնակները գտնվում էին ճամփեզրին։ Որքան կարելի է հասկանալ այդ տրամաբանությունից, ըստ ապօրինություն իրականացնողների՝ այլ ընկերությանը պատկանող տարածքում ճամփեզրին ապօրինի տեղադրված տնակները օրինական են, իսկ նույն վայրում օրինական տիրապետողի տնակները՝ ոչ։ Այս աբսուրդին նույնիսկ զավեշտալի է անդրադառնալ։
 
Օրենքը՝
 

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ՝ տվյալ դեպքում՝ «Լիդիան Արմենիայի»։

Այսինքն՝ սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը, այդ թվում՝ Տեղադրել կամ կառուցել աշխատանք կատարողների համար ժամանակավոր վարչական գրասենյակներ։ Այսպիսով՝ թե' օրենքի, թե' տրամաբանության տեսանկյունից այս անհեթեթ շահարկումը համարում ենք փակված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ