Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ, որ մոտակա ամիսներին Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը հասնելու է սրման գագաթնակետին:
Այս օրերին այնտեղ կատարվողը մեծ գործողության նախապատրաստական աշխատանքներ է հիշեցնում։
Բացի Բաքվի բռնապետի քարոզչամեքենայից, մնացած բոլոր մեդիաները, սոցիալական ցանցերի թելադրող օգտատերերը միահամուռ լծվել են ոչ միայն Ալիևի, այլ նաև նրա ընտանիքի անդամների չեզոքացման գործին։
Չեն խնայում անգամ նրա զավակներին։
Կարծում եմ, որ այստեղ նաև իր դերն ու նշանակությունն ունի Թուրքիան, քանի որ Ալիևն այդպես էլ չկարողացավ Թուրքիայի համար պարարտ հող ստեղծել տարածաշրջանում, որպեսզի նա հաստատվի այս տարածաշրջանում։
Գեներալի ոչնչացման մասին այլ վարկածի առաջ քաշելը և դա ոչ իշխանական մեդիայով տարածելը, զորավարժություններին ոչ ռազմական բնույթ տալը, չնայած Ադրբեջանը ջանում է հնարավորինս նման բնույթ տալ, սակայն չի ստացվում դեռևս, և մի շարք այլ գործոններ, ստիպում են, որ մտածեմ Ադրբեջանը 2021թ․ է մտնելու, հավանաբար, նոր ղեկավարով։
Թե մեզ համար ինչպես կլինի, գրեթե պարզ է, կրկին լարվածություն, կրկին փորձ սահմանին իրավիճակ սրել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը