ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տևական ժամանակ է չի պատասխանում հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ եկեղեցու կողմից արված դիտողություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ ահնդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Բազմաթիվ փորձերից հետո կարողացա հանդիպել այսօրվա փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ դնել այդ հարցը, որ ձևավորեք ենթահանձնախումբ, որ սկսենք աշխատել, այլապես մեր միայնակ աշխատանքն աբսուրդ է, իմաստ չունի և առ այսօր մենք պարապուրդի ենք մատնված: Մինչև այսօր մենք սպասում ենք այդ ենթահանձնախմբի ձևավորմանը, որը չի ձևավորել, կամ ձևավորվել է, բայց մենք տեղյակ չենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը