05 08 2020

Փոփոխություն՝ պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողություններում

Փոփոխություն՝ պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողություններում

Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում՝ (ՀՀ կառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։

Ըստ այդմ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները սահմանվել են 9․1 կետով, մասնավորապես․

«Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` առողջապահական միջազգային կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ԱԱՏՄ-ն

1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները՝

ա. վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ օդանավի և երկաթուղային տրանսպորտի սրահի, խոհանոցի, աղբի և ջրի պահման տեղերի, բեռնախցիկի, ծառայողական շենքերի), մարդկային աճյունների տեղափոխման նկատմամբ՝ մարդու առողջության համար հավանական վտանգ ներկայացնող արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով,

բ. կազմակերպում է հիվանդ անձանց զննումը ՀՀ պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում, անհրաժեշտության դեպքում՝ նրանց մեկուսացումը, հոսպիտալացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հիվանդության ախտորոշման նպատակով արագ թեստավորումը,

գ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով,

դ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի» կամ ազգային համակարգող մարմնի կողմից առաջարկվող այլ ձևաչափով հասցեական քարտի լրացումը,

ե. ստուգում է անձանց բժշկական զննության, պատվաստումների կամ այլ կանխարգելիչ միջոցառումների փաստերի առկայությունը, իրազեկում է պատվաստումներ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ,

զ. իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ժամանած ուղևորների կամ կասկածելի հիվանդների նկատմամբ հայտարարված կարանտինի կամ այլ առողջապահական (բժշկասանիտարական) միջոցառումների կիրառումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ