05 08 2020

Պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկվի Բեյրութի մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար. Միքայել Մելքումյան

Պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկվի Բեյրութի մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար. Միքայել Մելքումյան

Խորը ցավ ապրեցի Բեյրութում կատարված պայթյունի հետևանքով մարդկային զոհերի, մեր երեք հայրենակիցների մահվան, տասնյակ վիրավորների և համատարած ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք և մեր պետությունը պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե' տեղում օգնություն ցուցաբերելու, թե' հնարավորինս մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար։

Ձեռնարկվող միջոցառումների մասին հանրությանը պարբերաբար պետք է  համապատասխան տեղեկատվություն տրամադրվի։

Բեյրութում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է զգա մայր հայրենիքի ներկայությունը և աջակցությունը։

Բոլորս համախմբված սատար կանգնենք մեր հայրենակիցներին։

Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում։

Այս թեմայով առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով խոսել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը պատրաստվում է համապատասխան աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցներին»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ