05 08 2020

Արարատի մարզպետը կաշառքով իր թեկնածուին դպրոցի տնօրեն է նշանակել․ Նորամարգի դպրոցի ուսուցիչ



Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ ուսուցիչների հավաստմամբ՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն ապօրինությամբ է անցել:

«Մրցույթը երկու անգամ տապալվել է, սակայն հիմա տեսել ենք Արարատի մարզպետարանի դիրքորոշումը, որ ապօրինաբար կարգը խախտվել է Մենք պահանջում ենք արդարություն, որ մեր դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը և պատկան մարմինները զբաղվեն այս հարցի ապօրինությամբ: Մարզպետարանից դիտմամբ չեն եկել տնօրենի մրցույթին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Փերինե Գալստյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ