05 08 2020

Հարգելի հումորով քննիչ ու փաստաբան, ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը․ Հովհաննիսյան

Հարգելի հումորով քննիչ ու փաստաբան, ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը․ Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այն որ ՀՔԾ-ը իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածը անգամ իրենց համար խայտառակություն է։ Թե բա՝ Ա.Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում.

Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ եւ առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ