04 08 2020

Քաղաքապետը ջղաձիգ տոնով ասում, է թե լավ բան է անում․ Հռիփսիմե Առաքելյան



Քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք տարբեր ՀԿ-ներից ֆինանսավորվում էին և հիմա էլ բոլորովին այլ նպատակների համար են ֆինանսավորվում, այժմ զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Նրանք այսօր անգամ ձայն չեն հանում և նախորդ քաղաքային իշխանության նման ասում են, թե ամեն ինչ անում են օրենքով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

«Կարող էին պարզաբանել և մեզ համոզել, որ այնտեղ կարևոր գործ են անում։ Այն հաստաբուն ծառերը, որոնք հատվել են, պարզաբանում են, թե դրանք չորացած էին, իսկ քաղաքապետարանից ո՞վ կարող է ապացուցել, որ այդ ծառերը փչացած էին»,- ասաց ավագանու անդամը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ