01 08 2020

Փոփոխություն՝ մարզասրահներում և լողավազաններում հակահամաճարակային կանոններում

Փոփոխություն՝ մարզասրահներում և լողավազաններում հակահամաճարակային կանոններում

Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է`

Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:

Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։

Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ ԱՆ 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։

Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։

Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ