31 07 2020

Տիգրան Ավինյանը շահել է ընդդեմ Politik.am կայքի դատը

Տիգրան Ավինյանը շահել է ընդդեմ Politik.am կայքի դատը

Դատարանը բավարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի։

Այս առնչությամբ Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ