Ցավով պետք է արձանագրեմ, որ կորոնավիրուսի պատճառով այս տարի չենք կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, Շրջակա միջավայրի նախարարությունում ներկայացնելով նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մենք այդ գաղափարը անպայման պետք է իրականացնենք, հույս ունեմ մյուս տարի:
Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչեւ 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, որտեղ խնդիր ենք դրել, որ մինչեւ 2050 թվականը ՀՀ անտառապատ տարածքները կկրկնապատկվեն»,-ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը