«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:
Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը