24 07 2020

Ադրբեջանցիները 10 մեքենայով հարձակվել են Շաբլվկայում Հայկական խանութի վրա․ քաղաքագետ

Ադրբեջանցիները 10 մեքենայով հարձակվել են Շաբլվկայում Հայկական խանութի վրա․ քաղաքագետ

 Շաբլվկայում Հայկական Տուն խանութի վրա հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և հրավիրում լրագրողների ուշադրությունը։

 

«Ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուղն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները»,- գրել է նա:

Խանութը գտնվում է Սալարևոյում։ Խանութի սեփականատերը այս պահին գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է։

Նախօրեին  գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

 

 
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ