24 07 2020

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ

Ուրբաթ երեկոյան Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ: Առաջինները փնտրում էին հայկական համարներով ավտոմեքենաներ, կանգնեցնում էին նրանց եւ հարվածում ինչպես ավտոմեքենաներին, այնպես էլ դրանք տերերին, հայտնում է «360» հեռուստաալիքը:

Ականատեսների կողմից համացանցում տեղադրված տեսանյութում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարվածում են ավտոմեքենաների ապակիներին եւ դրանցում գտնվող մարդկանց։ Ձայնը կադրից այն կողմ վստահեցնում է, որ ադրբեջանցիներն ամբոխով հարձակվել են իրենց հակառակորդի վրա:

Ինչպես «360»-ին հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքային շտաբում, ծեծկռտուքները տեղի են ունեցել Լյուբլինսկայա եւ Բրատիսլավա փողոցներում: Ձերբակալվել է 13 մարդ: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում:

«ՕՊԵՐ Սլիլ» Telegram ալիքի համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 մարդ: Դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի Գվարդիայի սպաները:
Մասնակիցներից մեկը մեջքի կտրված վերքով տեղափոխվել է հիվանդանոց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ