23 07 2020

Քչերը գիտեն Նիկոլ Փաշինյանի ԵՊՀ ընդունվելու պատմությունը. Գևորգ Էմին-Տերյան  

Քչերը գիտեն Նիկոլ Փաշինյանի ԵՊՀ ընդունվելու պատմությունը. Գևորգ Էմին-Տերյան   

 

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։

1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։

Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ