Այս տարվա ոռոգման շրջանին ընդառաջ 15 ջրօգտագործողների ըներություններն ու «Ջրառ» ՓԲԸ-ն միասին մոտավորապես 6400 կմ ոռոգման համակարգերի վերանորոգման, մաքրման աշխատանքներ են իրականացրել: Ասուլիսում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Նրա ներկայացմամբ, մոտավորապես 1000 պոմպակայանների, խորքային հորերի, փականների ձեռք բերման տեղադրման, նորոգման աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյոնքում ներկայումս կարողանում են անխափան ոռոգում կազմակերպել:
Նա ասաց, որ հիմնական խնդիրները տեխնիկական են, կապված են համակարգերի հետ, որոնք նախորդ դարի կեսերի են: Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, մեծ ներդրումներ են պետք շատ լավ ոռոգում կազմակերպելու համար, սակայն ճիշտ կառավարման արդյունքոմ կարողանում են ապահովել ոռոգումը:
«Այս տարի չկան բողոքներ, կարողանում ենք պատշաճ ոռոգում կազմակերպել: Ունենում ենք խնդիրներ կապված մաշված խորքային հորերի, պոմպակայանների հետ, որոնք ոռոգման սեզոնի ընթացքում վթարվում են, ջրօգտագործողները վերականգնման ժամանակ դժգոհություն են բարձրացնում, բայց լուծելի խնդիրներ են, ընթացքում լուծվում են»,- նշեց Կ.Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը