25 07 2024

Գեղարքունիքի մարզպետը համոզված է, որ սահմանազատման արդյուքում մարզի տարածքները կդեօկուպացվեն



«Գեղարքունիքում սահմանազատման պրոցեսները եթե սկսվեն, ապա 2021-2022 թվականներին իրենք մարզից տարածքներ ունենք օկուպացված և այնտեղից դուրս պետք է գան»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա հայտնեց, թե իր վստահությունն այն է, որ սահմանազատումը նշանակում է երկու երկրների՝ իրենց սահմանների ճանաչում։

«Այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները հետ են վերադարձնելու»,-ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա և  չգիտի, թե երբ է այն սկսվելու։

Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի որոշ հատվածներից հակառակորդը հետ չի գնացել, Գեղարքունիքի մարզպետը հայտարարեց, թե սահմանազատման գործընթացի արդյունքում հետ կգնան։

Սարգսյանը չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ կառավարությունը ձախողել է նաև մյուս հարցերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ