22 07 2020

Որոշ հարվածներ, որ ենթադրաբար մահապարտ անօդաչուներով էին արվել, իսրայելական կառավարվող հրթիռներ են եղել․ Կարեն Վրթանեսյան

Որոշ հարվածներ, որ ենթադրաբար մահապարտ անօդաչուներով էին արվել, իսրայելական կառավարվող հրթիռներ են եղել․ Կարեն Վրթանեսյան

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդեն, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ:

Ինչպես գրում է «Ռազմինֆոն»,  ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին:

NLOS-ը Spike կառավարվող հրթիռների ամենահեռահար տարբերակն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև շուրջ 25 կմ հեռավորությունից: Բացի NLOS-ից՝ Ադրբեջանի սպառազինությունում կան նաև Spike-ի այլ տեսակներ, օրինակ՝ 5 կմ հեռահարությամբ Spike LR-ը և 8 կմ հեռահարությամբ Spike ER-ը: Սրանց հրթիռները, սակայն, նաև տեսքով են տարբերվում NLOS-ից և ցուցադրված բեկորների դրանց մեջ մնացորդներ մենք չտեսանք:

Իսկ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է․

«Փաստորեն՝ որոշ հարվածներ, որ ենթադրաբար մահապարտ անօդաչուներով էին արվել, մեծ հավանականությամբ իսրայելական կառավարվող հրթիռներ են եղել։ Շատ հավանական է՝ հակառակորդի տարածքում օդ բարձրացած ուղղաթիռներից արձակած։

Ինչը նշանակում է, որ ապագայում նման հարվածները կանխելու համար կարող է ստիպված լինենք Ադրբեջանի տարածքում ուղղաթիռներ խոցել։

Հ.Գ. Իսրայելում ՀՀ նորաբաց դեսպանության համար լիքը գործ բացվեց այս օրերին..․»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ