News.am-ը գրում է․
«Երեւանում այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության շենքի մոտից ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին եւ բերման ենթարկեցին երկու աղջիկների, որոնք դիմակ չէին կրում:
Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրիանակն պահանջին, դրա համար բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին: Նրա խոսքով, ձեռնաշղթաներ հագցնլու պատճառը նրանց ոչ ադեկվատ պահվածքն է եղել. «Այսինքն մոտեցել են, քաշքշել են, հարվածել են, ճանկռել են: Դրա համար կիրառվել է ուժ եւ ձեռնաշղթաներ են հագցրել»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը