«Ամոթ Թուրքիային», «Ամոթ Ադրբեջանին», «Հայաստան», «Ձեռքերդ հեռու Արցախից» «Ադրբեջանն ագրեսոր է» «Մենք հայ զինվորի կողքին ենք» կարգախոսներով, պաստառներով ու վանկարկումներով Լոս Անջելեսում մեկնարկել է հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ցույցը Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ։ Բանախոսները շնորհակալություն են հայտնել հայերի ցույցին միացած օտարազգիներին, որոնք եկել են սատարելու իրենց հայ բարեկամներին եւ նրանց արդար դատը։
Նշվել է նաեւ, որ հայ համայնքը, որն իրեն անվանում է «Փոքրիկ Հայաստան», ամբողջապես զորակցում է հայրենիքին ու Հայոց բանակին եւ պաշտպանում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսը, որ տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը Հայկական Բանակն է։
Ցուցարարները նաեւ ռազմահայրենաիսրական երգեր են հնչեցրել, պարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը