20 07 2020

Մեկ շաբաթում 642 դեպք ԱԻՆ-ում, որից 312-ը՝ արտակարգ

Մեկ շաբաթում 642 դեպք ԱԻՆ-ում, որից 312-ը՝ արտակարգ

Հուլիսի 13-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 642 դեպք, որից 312-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 200 հրդեհի, մեկ փլուզման, մեկ պայթյունի, մեկ հեղեղման, մեկ դարափուլի, մեկ քարաթափման, մեկ հողասահքի, մեկ ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, երեք տեղատարափ անձրևի, մեկ ջրահեղձման, երեք որոնողափրկարարական դեպք, երեք պայթուցիկ սարքերի տեղադրման,  66 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, 54 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 111 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է ութ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ