18 07 2020

Հայերը բողոքի ակցիա են արել Հաագայում

Հայերը բողոքի ակցիա են արել Հաագայում

Հուլիսի 18-ին Նիդերլանդների մի շարք հայկական կազմակերպությունների երիտասարդական թևերի և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ ի պատասխան Հայաստանի սահմանին Ադրբեջանի սկսած գործողությունների, որի ժամանակ ցուցարարներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայոց բանակին։

 

Զուգահեռաբար Ադրբեջանի դեսպանության տարածքում կազմակերպվել էր հակացույց, որը որակվեց որպես սադրիչ քայլ՝ բախումներ հրահրելու նպատակով։

Բողոքի ակցիայի ընթացքում տեղադրվել էին պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումներ, որոնց միջոցով հնչում էին հայկական երգ ու պարեղանակներ, ինչն ակնհայտորեն վրդովեց Ադրբեջանի դեսպանության տարածքում հավաքվածներին, որոնք սկսեցին պլաստիկ շշեր նետել բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ։

 

Հուլիսի 19-ին Ամստերդամի կենտրոնում՝ Դամ հրապարակում, Նիդերլանդահայ համագործակցող կազմակերպությունները դաշնակցական երիտասարդների նախաձեռնությամբ անցկացնելու են ավելի մեծ ակցիա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ