Լոնդոնում ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Նրանք բացականչում էին «Հայաստան», «Արցախ», իսկ դիմացի մայթին բողոքի ակցիա էին իրականացնում ադրբեջանցիները, որոնց ձեռքին կային Ադրբեջանի դրոշներ եւ Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում սպանված ադրբեջանզի զինծառայողների լուսանկարները:
Ադրբեջանցիներից մեկը անցավ մայթը, եւ փորձեց խլել հայ ցուցարարի ձեռքի պաստառը, ինչը քաշքշոցի առիթ դարձավ:
Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտնել է, որ Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։
Նա նշելե է, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել եւ ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փորձել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին, այնինչ առաջարկն ընդամենը 4 հոգի է ստորագրել՝ մոտ 150-ից եւ ձախողվել է։
Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջեւ։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, եւ ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսեւորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ Հայ համայնքի ներկայացուցիչների պահանջով ոստիկանների թիվն ավելացել է եւ կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը