Երեկ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցները եղել են ոչ միայն բուն մարտական գործողությունների հատվածում, որոնք ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանի երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ:
Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում, երկրորդ բանակային կորպուսի հատվածում, ինչպես նաև Նախիջևանի հատվածում 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածներում:
Ըստ էության, եթե ամփոփենք այդ խախտումները, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը