Ակնհայտ է, որ սա քաղաքական գործընթացների կոմպոնենտ է։ Սա ոչ այնքան արցախա-ադրբեջանական, կամ արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունների հետ է առնչվում, որքան տարածաշրջանային ուժային կենտրոնների ներգրավվածության, մասնավորապես Թուրքիայի և իր դաշնակիցների։ Ես կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում, առաջին հերթին դա Թուրքիայի որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի անմիջական, բայց չերևացող մասնակցության մասին է խոսում։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է բավական լարումներ առաջացնել՝ նպատակ հետապնդելով, որ քանի որ ռազմական այս բախումը ՀԱՊկ անդամ երկրի տարածքում է ուղղակիորեն ինքը նպատակ է հետապնդում որպեսզի ներքաշվի այս բախմանը Ռուսաստանը։ Թուրքիան փորձ է անում ՌԴ-ի հետ դիմակայության նոր ճակատ բացել, որտեղ ըստ իրեն ինքը բավական ուժեղ է։ Ընդ որում Թուրքիան կրակից շագանակ է հանում ոչ իր ձեքերով, քանզի այդ բախման կիզակետում Ադրբեջանն է, ոչ թե Թուրքիան։ Ծարգիրը Թուրիքայի այն է, որ ՌԴ-ն և քաղաքական և ռազմական առումով ներգրավվի այս գրծընթացում, որից հետո հաջորդ փուլը լինելու է ներգրավվածությունը ՀԱՊԿ-ի անդամներինը մի կողմից և ՆԱՏՕ-ի անդամներին մյուս կողմից»,- ասաց Նահապետյանը։
Փորձագետի խոսքով ՀԱՊԿ-ի մոտեցումը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ տրամաբանական է, թեպետ 2016 թվականին նմանատիպ գործողությունը ՀԱՊԿ քարտուղարի կողմից որակվեց որպես սադրանք, իսկ այժմ պատասխանը ոչ թե քարտուղարի այլ քարտուղարության կողմից է տրվել․ «Սա կարծում եմ Հայաստանի իշխանությունների որդեգրած որոշակի քաղաքականությունների դառը պտուղն է։ Քանի որ 2018 վականին իշխանության բերված Նիկոլ Փաշինյանի առաջին գործերից մեկը ՀԱՊԿ-ի վարկաբեկումն էր և կանոնադրությունը և գործող կարգը մի կողմ թողնելով փորձեց ձերբակալել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, առանց իրազեկելու։ Սա ՀՀ իշխանություների արտաքին քաղաքականության հետևանքն է»։
Նահապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելով հրաժարվեց կանխարգելիչ հնարավորությունից․ «Ըստ պայմանավորվածության՝ բանակցություն տեղի չէր ունենալու, քանի դեռ ՀՀ-ի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Արցախի միջև անհրաժեշտ մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեծանիզմներ չեն ստեղծվել, դրանք տեխնիկան և մարդկային մոնիտորինգային խմբերն են, որից հետո Արցախյան հիմնախնդրի հետ կապած կարող են սկսվել բանակցությունների փուլը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սկսում է Արցախյան հիմնախնդրի հետ կապված նոր փուլ, նոր հաշվարկի սկիզբ, և դա մի կողմ թողեց Վիեննայի ամենակարևոր պայմանավորվածությունը, համաձայնությունը, որ ձեռք էր բերվել, որից հետո հաստատվել է Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում, որից հետո ինքը սկսեց բանակցություններ, ինչը գաղտնի էր պահվում իր և իր թիմի կողմից, սակայն այս տարի այն բացահայտվեց Լավրովի կողմից։ Այդ պայմանավորածությունը եթե կյանքի կոչվեր, կստեղծվեր անհրաժեշտ մեխանիզմներ, որ Ադրբեջանի կողմից սկսված ցանկացած սադրանք շատ արագ կբացահայտվեր և Ադրբեջանը խիստ քննադատության կամ պատժամիջոցների կարժանանար։ Սրանով Ադրբեջանին հնարավորություն տրվեց ցանկացած տարածքում սկսել ռազմական գործողություն և մեղքը բարդել հայկական կողմի վրա, քանի որ համապատասխան միջազգային խմբերը չկան և համապատասխան սարքավորումները չկան»։
Ըստ փորձագետի՝ սահմանային լարվածությունը կարող է բերել ռազմական էսկալացիայի մեծացման, որը Թուրքիայի և իր դաշնակիցների ծրագիրն է։
«Չեմ կարծում՝ ՌԴ ղեկավարությունը իրավիճակին չի տիրապետում։ Մեր դաշնակից երկրները կամ հակաթուրքական բլոկի երկրները շատ լավ հասկանում են, որ այս ամենի բուն սցենար չի գրվել Ադրբեջանում։ Այս կռիվը Ալիևին պետք չէ, որովհետ եթե նա խնդիր ունենար իր երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթարացող վիճակը շեղելու, ապա գործողությունները կարող էր սկսել Արցախի սահմանից, քան ՀՀ սահմանից, հաշվի առնելով, որ երբ ՀՀ-ի վրա ինչ-որ գործողություն է սկսում, ապա բնականաբար ինչ-որ ձևով ՀԱՊԿ-ը և Ռուսաստանն են մասնակից լինում, իսկ Թուրքիային առաջն հերթին ձեռք է տալիս, որ Ադրբեջանում տեղի ունենա իշխանափոխություն և Ալիևի փոխարեն բերի իշխանության իսլամական ուժերի ներկայացուցչի, որը հլու հնազանդ կկատարի իր հրամանը իսկ այդ դեպքում տարածաշրջանում օրը 24 ժամ մենք կունենանք քաղաքական, տնտեսական և ռազմական լուրջ բախումներ, այսինքն Ադրբեջանը Թուրքիայի ձեռքում կլինի , որը Հայաստանին հարվածելով նպատակ է հետապնդելու հարվածել ՌԴ-ին և մյուս երկրներին»,- նշեց Նահապետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը