16 07 2020

Արաբկիրի թաղապետարանում կռիվ է ընկել, պատճառը պարգևավճարն է



Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները հուլիսի 16-ին բողոքի ակցիա էին իրականացնում։

Բողոքի պատճառն այն էր, որ աշխատակիցների խոսքով, իրենք ստացել են 15-20 տոկոս եռամսյակային պարգևավճար, մինչդեռ թաղապետ Արամ Դանիելյանը պարգևատրվել է աշխատավարձի 150 տոկոսի չափով։

Թաղապետ Արամ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել եկամուտների թերի հավաքագրում (83%), բացի այդ պարգևավճար տրվում է լավ աշխատանքի համար, իսկ բողոքող աշխատակիցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը թերի է եղել և չնայած դրան՝ նրանք ստացել են 100% աշխատավարձ։ Աշխատակիցներն էլ իրենց հերթին նշում են, որ մեխանիզմը հասկանլի չէ, թե ինչպես են բաշխվել պարգևավճարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ