15 07 2020

Չեմ ընդունում, որ ասում են Մարտի 1-ի զոհ, որովհետև զոհվում են սահմանին. Մարգարիտա Խաչատրյան



Ես խորհուրդ կտամ Սարգիս Քլոյանին, որ իրենց զավակների մահը չհամեմատեն մարտի դաշտում զոհվածների հետ: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենք ոչ թե 30 միլիոն են ուզում, այլ զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ պատշաճ վերաբերմունք:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի էր ունենում դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ