13 07 2020

Ադրբեջանի զինուժը 120մմ տրամաչափի 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի զինուժը 120մմ տրամաչափի 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,-գրել է նա ապա լրացում արել.

«ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ