Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Փոխվարչապետի խոսքով՝ իրենց նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի սեպտեմբերից միջնակարգ դպրոցները սկսեն աշխատել նորմալ ռեժիմով՝ հետևելով որոշակի կանոնների: Ընդ որում, պարետը նշել է, որ այժմ համապատասխան կանոններ են մշակվում, որոնք թույլ կտան ապահովել դպրոցների աշխատանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը