Հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում ոստիկանների կողմից արձանագրված խախտումները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն:
Տիգրան Ավինյանը միաժամանակ նկատեց, որ համեմատաբար նվազել են տնտեսվարողների շրջանում խախտումները:
Վերջում ՀՀ պարետը տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 կորանավիրուսի նոր դեպք: Կանխատեսումներն, ըստ նրա, խիստ նախնական են:
«Ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու ենք սահմանփակումների վերաբերյալ քննարկումները», - նշեց ՀՀ պարետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը