Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմացից Նարեկ Սամսոնյանին, ոստիկանության դիմաց հավաքված այլ քաղաքացիների, այդ թվում «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման են ենթարկվել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը