13 07 2020

Անհանգստություն եմ հայտնում Ստյոպա Սաֆարյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ․ «5-րդ ալիք»-ի տնօրեն

Անհանգստություն եմ հայտնում Ստյոպա Սաֆարյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ․ «5-րդ ալիք»-ի տնօրեն

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հրավիրում եմ «ՄԻՊ»-ի` Արման Թաթոյանի, «ՀԺՄ»-ի` Սաթիկ Սեյրանյանի, «Մեդիա պաշտպան» կազմակերպության՝ Աղասի Ենոքյանի, ՀՀ Դատախազության Գոռ Աբրահամյանի ուշադրությունը, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառման մեջ ակնհայտ վիրավորական արտահայտությունների վերաբերյալ: Որպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, անհանգստություն եմ հայտնում նրա կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ և ձեռնպահ մնալով մեր կողմից համարժեք պատասխանի հնչեցմանը, ակնկալում եմ վերը նշված կազմակերպությունների վերաբերմունքը Հանրային Խորհրդի նախագահի պահվածքին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ