10 07 2020

Ամեն մեկս իր խաչը պետք է պատվով տանի. Ռոբերտ Քոչարյան



Ծանր խաչ չի լինում, ամեն մեկս իր խաչը պետք է պատվով տանի: Այս մասին համախոհների և աջակիցների հետ հեռավար հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցի շուրջ մտահոգությանը, այո, մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը , որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում, այստեղ կարծում եմ՝ շատ շտկելու բաներ կան: Երևի հիմա չարժե մտնել մանրամասնությունների մեջ, մոտակա ժամանակներում այս կարևորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ և կփորձեմ նաև մանրամասնել այն մտահոգությունները, որն այսօր ունեմ»:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ